Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն դեռ չի կողմնորոշվել, թե արդյոք նա կմասնակցի մրցաշրջանի մնացած հանդիպումներին, այս մասին հայտնում է «ESPN»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը վախենում է վարակվել կորոնավիրուսով, իսկ հետո վարակել իր ընտանիքի անդամներին։ Պատճառը երկու տարի առաջ եղբոր մահն է՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Ներկայումս ֆրանսիացին մարզվում է անհատական ծրագրով և խուսափում ընդհանուր խմբի հետ մարզումներից։ «Չելսիի» ղեկավարությունը չի փորձում ստիպել ֆուտբոլիստին մարզվել։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խաղի սխեման է փորձարկում առանց Կանտեի: Ի վերջո առաջին անգամ չէ, որ «Չելսին» ստիպված է լինում խաղալ առանց Կանտեի, կարելի է ասել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը անցկացրել են առանց ֆրանսիացի ֆուտբոլիստի։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Կանտեն մասնակցել է ԱՊԼ-ի 18 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ:

Facebook Comments