«Պարի Սեն Ժերմենը» մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվայի հետ, հաղորդում է «L’Equipe»-ը:

Ֆրանսիական ակումբի հետ Սիլվայի պայմանագիրն ավարտվում է 2020-ի հունիսին։ Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան մարզական տնօրեն Լեոնարդոն արդեն 35-ամյա ֆուտբոլիստին հայտնել է ակումբի որոշման մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլվայի ծառայություններով հետաքրքրված է «Էվերտոնը», կա տարբերակ նաև «Միլան» վերադառնալ։

Սիլվան «ՊՍԺ» է տեղափոխվել «Միլանից» 2012թ-ի հուլիսին: Ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կազմել է 42 միլիոն եվրո։

2019/20 մրցաշրջանում Սիլվան մասնակցել է 30 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 1 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանն ավարտվել է ժամանակից շուտ: «ՊՍԺ»-ն հռչակվեց չեմպիոն:

Facebook Comments