«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը հայտնվել է եվրոպական Թոփ ակումբների թիրախում, այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա գերմանացի ֆուտբոլիստը հայտնվել է մի քանի եվրոպական թոփ ակումբների թիրախում։ Կայ Հավերցի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալ Մադրիդը» և «Չելսին»։

«Չելսին» Կայ Հավերցի տրանսֆերի համար պատրաստ է առաջարկել 85մլն եվրո։ «Բայերն» իր ֆուտբոլիստի դիմաց ուզում է ստանալ 100 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Կայ Հավերցը Բունդեսլիգայում անցկացրել է 26 հանդիպում, խփել է 11 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

Facebook Comments