«Հոֆֆենայմը» մնացել է առանց գլխավոր մարզչի, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայտնի է դարձել, որ «Հոֆֆենայմի» ղեկավարությունը հեռացրել է Ալֆրեդ Շրոյդերին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից։

«Հոֆֆենայմը» 30-րդ տուրից հետո 7-րդ հորիզոնականում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Նախորդ տուրում «Հոֆֆենայմը» ոչ ոքի ավարտեց հանդիպումը Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ խաղում(2:2)

Հաջորդ տուրում «Հոֆֆենայմը» կմրցի «Լայպցիգի» հետ, որը եվրագավաթային պայքարի մեջ է։ Հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին։

Facebook Comments