«Ռեալ Մադրիդը» պլանավորում է երկարաձգել պայմանագիրը թիմի առաջատար և ավագ Սերխիո Ռամոսի հետ, հայտնում է «AS»-ը։
«Արքայական» ակումբը ուզում է պահպանել իր թիմում փորձառու պաշտպանին և շուտով կսկսի բանակցությունները նոր պայմանագրի շուրջ։ Իսպանական գրանդ ակումբը պատրաստ է առաջարկել իր ավագին պայմանագիր մինչև 2022 թ․-ը։
Ներկա պայմանագիրը Ռամոսի ակումբի հետ գործում է մինչև 2021թ․ հունիսը։
34-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրել է 34 հանդիպում «Ռեալ Մադրիդում» և դարձել է 7 գոլի հեղինակ։
Facebook Comments