«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է ռասիզմի մասին:

«Եթե ղեկավարները ռասիզմի դեմ պայքարի ոչ մի միջոց չձեռնարկեն, ապա դրանով կզբաղվեն ֆուտբոլիստները։ Որոշ ֆուտբոլիստներ կհեռանան խաղադաշտից, ինչպես դա արդեն բազմիցս եղել է, կարծում եմ, որ դա ճիշտ վարքագիծ է։

Իմ ընտանիքը սովորեցրել է ինձ, որ ես պետք է հարգեմ մարդկանց նրա համար, թե ինչպիսին են նրանք և իրենց մտածելակերպի համար, այլ ոչ թե այն, թե ինչպես են նրանք հագնված, թե ինչ երկրից են նրանք, կամ ինչ մաշկի գույն ունեն: Կարծում եմ՝ բոլորը պետք է այսպես մտածեն։ Բայց բանն այն է, որ ոչ միայն տարբեր գույների մարդիկ պետք է պայքարեն ռասիզմի դեմ, այլ բոլորը պետք է միավորվեն՝ խնդիրը լուծելու համար», – Դիբալայի խոսքը մեջբերում է «CNN»-ը։

Ներկայում ԱՄՆ-ի տարածքում բողոքի ակցիաներ են ընթանում ոստիկանության գործողությունների դեմ, որոնց հետևանքով զոհվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը:

Facebook Comments