«Տոտենհեմը» նախորդ մրցաշրջանում հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն պարտվեց «Լիվերպուլին»՝ 0:2 հաշվով: Պոչետինոյին հարց են ուղղել Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին։

«Ֆուտբոլն իմ կյանքն է, այն շատ կարևոր է ինձ համար։ Ընտանիքի հետ միասին, դա իմ առաջնահերթությունն է։ Ամռանը ես կարող էի ճանապարհորդել, բայց մտքերս մնում էր մեկ տեղում», — Պոչետինոյի խոսքը մեջբերում Է «Sky Sports» -ը ։

«Երբ դուրս ես գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ամեն ինչ կամ ոչինչ կունենաս։ Մեզ համար դա ոչինչ էր, չէ որ երկրորդ լինելը ոչինչ չի նշանակում «Տոտենհեմի» համար։ ՉԼ-ի եզրափակիչ դուրս գալը շատ բան էր նշանակում ակումբի համար, սակայն խաղացողներն ու մարզչական շտաբը դատարկություն էինք զգում խաղից հետո»:

Նշեմ, որ «Տոտենհեմը» հոկտեմբերի 27-ին կրկին հանդիպելու է «Լիվերպուլին» Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում։ 9 տուրից հետո նրանք 7-րդ տեղում են ՝ թոփ-4-ից հետ մնալով 5 միավորով։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here