«Չելսին» տրանսֆերային պատուհանի ամենաակտիվ թիմերից մեկն է։ Լոնդոնյան ակումբը այժմ ցանկանում է ձեռք բերել Կայ Հավերցի տրանսֆերը։

«Sky Germany»-ի տվյալներով՝ «Բայերն» արդեն հայտնել է երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության պայմանները՝ 71 միլիոն ֆունտ ստերլինգ և 18 միլիոն ֆունտ՝ որպես գործարքից բոնուս:

Իսկ ահա «The Guardian»-ի լրագրող Ջեյքոբ Շտեյնբերգի խոսքով՝ «Չելսին» արդեն նախնական բանակցություններ է վարել գերմանական ակումբի հետ՝ Կայ Հավերցին գնելու վերաբերյալ։ Անգլիական ակումբը վստահ է, որ նրանց կհաջողվի տրանսֆերն իրականացնել՝ գերմանացի կիսապաշտպանի համար վճարելով ընդամենը 70 միլիոն ֆունտ ստերլինգ։

Գերմանական այլ պարբերական՝ «Bild»-ը ևս հաստատում է, որ «Չելսին» ակտիվորեն բանակցություններ է վարում Կայ Հավերցի տրանսֆերի համար։

Կայ Հավերցի ծառայություններով հետաքրքրված են նաև՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Ռեալ Մադրիդը»։

Կայ Հավերցը այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments