«Տորինոյի» առաջատարներից Անդրեա Բելոտտին կարող է հեռանալ Ա Սերիայից և կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, այս մասին հայտնում է «Le10sport»-ը։

Ըստ աղբյուրի՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։ Ֆրանսիական ակումբը դիտարկում է Բելոտտիին ձեռք բերելու տարբերակը՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Մոնակոյի» կազմում Բելոտտին կարող է փոխարինել Բեն Յեդդերին, ով կարող է տեղափոխվել այլ ակումբ։

Այս մրցաշրջանում Բելոտտին Ա Սերիայում անցկացրել է 23 հանդիպում, խփել է 9 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022թ․-ը։

Facebook Comments