Իտալիայի գավաթի պատասխան կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը տեղի կունենան առանց լրացուցիչ խաղակեսերի: Հավասար հաշվի դեպքում հիմնական ժամանակից հետո թիմերը անմիջապես կանցնեն 11 մետրանոց հարվածաշարին: Ընդ որում, կիսաեզրափակիչների փուլում հյուրերի գոլերի կանոնը պահպանվում է։

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» կընդունի «Միլանին»(առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը), իսկ «Նապոլին» կմրցի «Ինտերի» հետ (առաջին խաղում նեապոլցիները հաղթել էին 1:0 հաշվով):

Կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան հունիսի 12-ին և 13-ին: Եզրափակիչը նախատեսված է հունիսի 17-ին ։

Facebook Comments