«Բորուսիա Դորտմունդի» ավագ Մարկո Ռոյսը վերսկսել է մարզումները, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը սկսել է մարզումները անհատական ծրագրով և շուտով կարող է անցնել ընդհանուր մարզումներին։

31-ամյա կիսապաշտպանը մկանային վնասվածք էր ստացել փետրվարին և ի սկզբանե պետք է բաց թողներ մինչև 4 շաբաթ, սակայն վերականգնումը ձգձգվեց։ «Kicker»-ի տեղեկություններով՝ Ռոյսը ազդրի մկանների կոտրված է ունեցել։

Մրցաշրջանի ավարտին գերմանական Բունդեսլիգայում մնացել է 4 տուր։ Այս պահին «Բորուսիա Դորտմունդը» երկրորդ տեղում է։

Facebook Comments