Իտալացի լեգենդար մարզիչ Մարչելո Լիպին կարծում է, որ Ջենարո Գատուզոն Ա Սերիայում իր թիմը կառուցելու ունակությամբ այս պահին զիջում է միայն Անտոնիո Կոնտեին:

«Կոնտեն իհարկե, այժմ Ա Սերիայում լավագույնն է թիմ կառուցելու ունակությամբ, բայց Գատուզոն նույնպես դառնում է վարպետ։ Ռինոն ժամանել է «Նապոլի», երբ թիմը խորը ճգնաժամի մեջ էր: Ինչ-որ մեկը շտապել է հայտարարել, որ թիմի աստղն արդեն գլորվել է։

Սակայն Գատուզոն կարողացավ բերել այն, ինչը պակասում էր «Նապոլիին»՝ հանգստություն, վստահություն, կշռադատում և միևնույն ժամանակ զգացմունքայինություն։ Նա ոչ միայն կարողացել է կարգավորել միկրոկլիման թիմում, այլև զգալիորեն վերակառուցել է այն։ Կարծում եմ՝ այժմ արդեն կարելի է ասել, որ ներկայիս «Նապոլին» Ռինոյի թիմն է։

Նրա ընտրած ճանապարհի ճիշտ լինելն ապացուցվում է վերջին արդյունքներով, և առաջին հերթին՝ Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչում «Ինտերի» նկատմամբ արտագնա հաղթանակով։ Այս զույգում դեռ ոչինչ որոշված չէ, սակայն Գատուզոն ապացուցել է, որ կարող է մրցել Կոնտեի հետ։

Ինձ թվում է, որ շուտով մենք կտեսնենք Ա Սերիայի երիտասարդ իտալացի մարզիչների մի ամբողջ համաստեղություն: Սիմոնե Ինձագին արդեն ապացուցել է իր հզորությունը, Ֆիլիպո Ինձագին, Ալեսանդրո Նեստան, Մասիմո Օդդոն և այլն։ Ինչպես լսել եմ, Ֆաբիո Կանավարոն նույնպես մտադիր է վերադառնալ Իտալիա»,- ասել է Մարչելո Լիպպի «Gazzetta Dello Sport»-ին տված հարցազրույցում։

Facebook Comments