Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Պաուլո Դիբալայի օգտագործման մասին:

«Դիբալան ֆենոմենալ ֆուտբոլիստ է։ Մեր միակ խնդիրն այն է, որ հեշտ չէ իրար հետ խաղադաշտ դուրս բեր երկու ոչ իրար նման խաղացողների, ինչպիսիք են՝ Դիբալան և Ռոնալդուն։ Բայց նրանք միշտ կարող են փոխել իրավիճակը խաղադաշտում։

Տակտիկական մակարդակում հեշտ չէ օգտագործել Ռոնալդուին և Դիբալային միասին, բայց երբ դու երկու խաղացող ունես նման հատկանիշներով, թիմի մնացած մասը պետք է հարմարվի ինչպես հարձակման ժամանակ, այնպես էլ պաշտպանությունում։ Կա վտանգ, որ մրցակցիտուգանային հրապարակը բաց կմնա, բայց դա շատ հաճելի խնդիր է», – Սարրիի խոսքը մեջբերում է «Sky Sport Italia»-ն։

Նշենք, որ «Յուվենտուսը» հունիսի 12-ին Իտալիայի գավաթի շրջանակներում կմրցի «Միլանի» հետ։ Առաջին հանդիպումը Սան Սիրոյում ավարտվել էր՝ 1:1 հաշվով։

Facebook Comments