«Պրեմիեր լիգայի» 10-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվելիս 9:0 հաշվով պարտության մատնեց «Սաուտհեմպտոնին»։ «աղվեսների» գլխավոր մարզիչ՝ Բրենդան Ռոջերսը խոսել է խաղի մասին։

«Ես շատ գոհ եմ մեր աշխատանքից, մի քանի գեղեցիկ գոլ խփեցինք։ Եղանակը սարսափելի էր, բայց մեր կենտրոնացվածությունը գերազանց էր։ Ես շատ գոհ եմ, թե ինչպես ենք մենք պաշտպանվում։ Հպարտ եմ, որ մարզում եմ այդ թիմին»,- հայտարարել է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը։

«Մենք ցանկանում էինք արագ վերցնել գնդակը և կրկին արագ գրոհել։ Լավ թիմերի նշանն այն է, որ նրանք չեն իջեցնում տեմպը։ Մենք պատրաստվում էինք ցույց տալ, թե ինչ ենք վերաբերվում դրան։ Եվ դա մեզ որոշակիորեն հաջողվեց երկրորդ խաղակեսում։

Երբ այդքան շատ ես խփում, հեշտությամբ կարելի է թուլացնել թափերը, բայց մենք պահպանում էինք կենտրոնացումը։ Լեսթերը ցանկանում է լինել թոփ-թիմ, իսկ դրա համար պետք է անողոք լինել։ Թիմը շատ լավ ելույթ ունեցավ։ Գոհ ենք, որ գոլ բաց չենք թողել»։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here