Հականը պատրաստ է նվազեցնել աշխատավարձը` «Միլանի» հետ նոր պայմանագրի կնքելու համար, հայտնում է «Corriere dello Sport»-ը։

Շուտով բանակցություններ կսկսվեն Հական Չալհանողլուի հետ, ով ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ, որն ավարտվում է 2021 թվականին։

Ներկայումս թուրք կիսապաշտպանը տարեկան վաստակում է 2,5 միլիոն եվրո, սակայն Հականը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձով երկարաձգել պայմանագիրը։

Ինչպես հայտնի է Ռալֆ Ռանգնիկը կգլխավորի «Միլանը», ով բարձր է գնահատում Հականին և համարում է նրան իր ակումբի կարևոր ֆուտբոլիստներից մեկը։ Հականը վերջերս ցուցադրած իր խաղով կարողացավ մտափոխել «Միլանի» ղեկավարությանը։ Այժմ նա կմնա ակումբում և կարևոր դեր կխաղա Ռանգնիկի նոր «Միլանում»։

Հիշեցնենք, որ Հականը «Միլան» էր տեղափոխվել 2017թ․-ին։ Այս մրցաշրջանում Հականը անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments