«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’օ-ն նախկին թիմակից Չավիին կոչ է արել շտապել «Կամպ Նոու» վերադառնալ, արդեն որպես գլխավոր մարզիչ: Լեգենդար Չավին 17 տարի է անցկացրել «կապտանռնագույնների» մարզաշապիկով «Ալ Սադ» տեղափոխվելուց առաջ, որն այս պահին մարզում է:

«Ես Չավիին խորհուրդ տվեցի, որ ինչ էլ տեղի ունենա, նա պետք է վերադառնա «Բարսելոնա», և պետք է դա անի, քանի դեռ այնտեղ է ֆուտբոլի Աստվածը։ Նա խաղացել է Մեսսիի հետ, դա կօգնի նրան և ուրիշ ոչ մեկին»,- «Catalunya Radio»-ին ասել է Էտոո’օ-ն։

Նշենք, որ «Բարսելոնան» ձմռանը առաջարկել էր Չավիին գլխավորել ակումբը, բայց կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստը մերժել էր։

Facebook Comments