«Բորուսիա Դորտմունդի» ղեկավարությունը հայտնել է Սանչոյի տրանսֆերային արժեքը, որը վճարելու դեպքում նրանք պատրաստ կլինեն բաժանվել անգլիացի ֆուտբոլիստից, այս մասին հայտնում է «The Telegraph»-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը պատրաստ է բաժանվել 20-ամյա հարձակվողից 115մլն ֆունտ ստերլինգի դիմաց(130մլն եվրո): Ավելի վաղ հայտնում էին, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են՝ «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալ Մադրիդը»։

Ջեյդոն Սանչոն «Բորուսիա Դորտմունդի» կազմում է հանդես գալիս 2017թ․-ից։ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Սանչոն անցկացրել է 28 հանդիպում, խփել է 17գոլ և կատարել է 16 գոլային փոխանցում։

Facebook Comments