«Ռեալ Մադրիդը» մերժել է «ՊՍԺ»-ի առաջարկը Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի վերաբերյալ, այս մասին հայտնում է «Goal.com»-ը։

Ֆրանսիական Գրանդը պատրաստ էր Վինիսիուսի համար վճարել 110 միլիոն եվրո՝ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

Արքայական ակումբի դիրքորոշումը հստակ է մադրիդցիները մտադիր չեն ֆուտբոլիստից բաժանվել ոչ մի գնով, քանի որ Վինիսիուսին համարում են իրենց թիմի ապագան։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Ռեալի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ աչքի ընկնելով 4 գոլով:

Facebook Comments