«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է «Յուվենտուսի» դեմ կայանալիք հանդիպման մասին:

«Իմ գլխում միայն մեկ նպատակ կա՝ տալ բոլոր ուժերը և առավելագույն օգուտ քաղել այս մրցաշրջանից, քանի որ դեռ ունենք նպատակներ, որոնց պետք է հասնել։ Երկրպագուների բացակայությունը հսկայական վնաս է, բայց այս պահին դա ավելի քիչ չարիք է, և մենք չենք կարող այլ կերպ անել: Մենք պետք է մեծ նվիրումով խաղանք, որպեսզի փորձենք զվարճացնել ֆուտբոլի երկրպագուներին, ովքեր կհետևեն մեզ իրենց տներից:

Այս մրցաշրջանում մենք երկու անգամ հանդիպել ենք «Յուվենտուսի» հետ, Երկու խաղերն էլ ծանր էին ոչ միայն մեզ համար, այլև նրանց համար, և ես պետք է ասեմ, որ երկու դեպքում էլ մենք խաղադաշտից հեռացանք արդյունքների առումով որոշ ափսոսանքով: Եթե առաջին երկու խաղերում նրանք ճիշտ հարված են հասցրել ճիշտ ժամանակին, ապա այս անգամ մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի այդ հարվածը հասցնենք մենք:

Առաջին հանդիպման արդյունքը մեր դեմ է, բայց մենք արդեն ապացուցել ենք, որ մենք լավ որակներ ունենք և ցույց տալու բան ունենք: Մենք պետք է հարմարվենք դատարկ մարզադաշտում կայանալիք խաղին, քանի որ «Ջենոայի» դեմ խաղում մենք արդեն վճարել ենք դրա համար։ Մենք պետք է օգտագործենք այդ փորձը, քանի որ ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ»,- ասել է Ստեֆանո Պիոլին:

Նշենք, որ «Յուվենտուս»- «Միլան» գավաթային պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր, ժամը` 23:00-ին: Առաջին հանդիպումը «Սան Սիրոյում» ավարտվել է 1-1 հաշվով:

Facebook Comments