Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 29-րդ տուրից տեղափոխված խաղի մասին:

«Շատ եմ հուզվում և չեմ կարող սպասել, որ նորից սկսեն հանդիպումները և զբաղվենք նրանով, ինչ սիրում ենք ամենից շատ։ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղն առանձնահատուկ կլինի ինձ համար, անհամբերությամբ սպասում եմ այդ խաղին։ Ես գիտեմ այդ թիմի յուրաքանչյուր անդամին, քանի որ այնտեղ անցկացրել եմ չորս հրաշալի տարի», – Արտետայի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։

ԱՊԼ-ն հունիսի 17 – ին կվերսկսի «Աստոն Վիլլա»- «Շեֆիլդ Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումներով, որոնք տեղափոխվել են լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի պատճառով:

Արտետայի գլխավորած «Արսենալը» այժմ 40 միավորով 9-րդ հորիզոնականում է։

Facebook Comments