Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո’օ-ն անդրադարձել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղին:

«Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Մեսսիին օգնություն է պետք։ Այժմ նա չի կարող անընդհատ վազել 25տարեկանի նման։ Մեսսիի համար պետք է լավագույն թիմակիցները տրամադրվի, որպեսզի նա հետագայում էլ վայելի ֆուտբոլը։ Նա պետք է խաղա մինչև 70 տարեկան, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս երկար վայելել նրա խաղը», — Էտո’օ-ի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ 32-ամյա Մեսսին «Ոսկե գնդակի» պատմության մեջ առաջին վեցակի դափնեկիրն է:

Facebook Comments