Ինչպես արդեն հայտնի է այսօր մեծ ֆուտբոլը կվերադառնա Իտալիա։ Այսօր կմեկնարկի Իտալիայի գավաթի խաղարկությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիմայի պատճառով։ Այսօր տեղի կունենա Իտալիայի գավաթի 1/2 կիսաեզրափակչի առաջին պատասխան հանդիպումը։ «Յուվենտուսը» և «Միլանը» այսօր կբախվեն իրար հետ(23:00) և կպայքարեն եզրափակիչ փուլի ուղղեգրի համար։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով, գոլերը հեղինակել են Ռեբիչը և Ռոնալդուն։ Իտալիայի գավաթի մյուս զույգը վաղը իրար հետ կմրցի։ «Ինտերը» կյուրընկալվի «Նապոլիին»։ Առաջին հանդիպումը ավարտվել է 1:0 հաշվով՝ օգուտ Նեապոլցիների։

«Յուվենտուս»-Իհարկե Թուրինյան գրանդ ակումբը համարվում է առաջնության գլխավոր ֆավորիտը։ Վերջին տարիներին «Յուվենտուսից» ուժեղ թիմ գոյություն չունի Իտալիայում և դա նրանք ապացուցում են ամեն տարի սկուդետտոն նվաճելով։ Չնայած այս տարի պայքար կա սկուդետտոյի համար և դեռևս ինտրիգը պահպանվում է։ Մաուրիցիո Սարրին ոմանց համար շատ անակնկալ նշանակումից հետո «Յուվենտուսի» հետ աշխատանքը բարդություններ է առաջացնում։ Սարրին ակնհայտ է, որ «Յուվենտուսի» կարգի մարզիչ չէ։ Գործող չեմպիոնները աչքի չեն ընկնում իրենց վառ խաղով, այո հաղթանակներ լինում են, բայց դա ավելի շատ ոչ թե թիմային վառ խաղի արդյունքում, այլ անհատների շնորհիվ, ինչպիսիք են՝ Ռոնալդուն, Դիբալան և Հիգուայինը։ Ծանրակշիռ դերը ներկայիս «Յուվենտուսում» խաղում է Ռոնալդուն, նրա վրա է կառուցվում խաղը։ Սարրին թերություններ շատ ունի, հատկապես, երբ իր տակտիկան ձախողվում է նա չունի ՊԼԱՆ Բ և դրա պատճառով թիմը ձախողվում է երբեմն։ Նա չի սիրում իր կազմից շեղվել, իսկ «Յուվենտուսում» խաղալ տիկի-տակա մի քիչ անսովոր է։ «Յուվենտուսը» դեռևս սովոր է Կոնտեի և Ալեգրիի պաշտպանողական ֆուտբոլին և դժվարություններ ունենում է։

Անցած առաջնությունում թիմը անակնկալ ջախջախիչ պարտություն կրեց այդ տարվա բացահայտումներից՝ «Ատալանտայից»(3:0) և դուրս մնաց հետագա պայքարից, որի արդյունքում գավաթը նվաճեց «Լացիոն»։ Սա հավելյալ մոտիվացիա է տղաների համար, որպեսզի մտնեն դաշտ և հաղթեն իրենց մրցակցին։ «Յուվենտուսի» համար այս գավաթը ևս մեծ նշանակություն ունի և փորձելու են տիրանալ դրան, իսկ թե ինչքանով կստացվի ցույց կտա խաղը։

«Միլան»- Այս լեգենդար ակումբից խոսել կարելի է երկար և երկար։ Թիմը Անչելոտիի փառահեղ տարիներից հետո սկսեց գահավիժել և այժմ փորձում է վերակենդանանալ, որը դժվար է թիմի համար։ Ամեն դեպքում դժվար շրջանը կարելի է ասել անցյալում է։ Անցած տարի թիմը այնպիսի մեծ թափ էր հավաքել, որ կարող էր հայտնվել նույնիսկ Չեմպիոնների լիգայում, բայց վերջին պահին չստացվեց։ Իսկ այժմ ունենք այն ինչ ունենք Գատուզոն հեռացավ գլխավորեց թիմը Ջամպաուլոն, ով իսկական ֆիասկոյի ենթարկվեց՝ թիմին հասցնելով կատաստրոֆիկ վիճակի՝ անտիռեկորդներ, վատ խաղ և հեռացումը տրամաբանական էր և սպասելի։ Հետո թիմը գլխավորեց Պիոլին, «Միլան» վերադարձավ Իբարհիմովիչը, ով թիմին նոր շունչ տվեց և բավականին երկար ժամանակ թիմը կամ հաղթում էր, կամ ոչ ոքի խաղում, փաստը այն է, որ Իբրան Պիոլիի հետ անպարտելի թիմ ստեղծեցին։ Պիոլին նոր տակտիկական նորամուծություններ տվեց, փոխեց կազմը և արդյունքը երևաց։ Չնայած պարտություն եղավ «Ինտերից», «Ջենոայից», բայց կարծես թե թիմը գտել էր այն ոսկե միջինը, որի արդյունքում մի քանի կարևոր հաղթանակներ տարան։

Այժմ հետկարանծինային փուլից հետո բարդ կլինի մտնել խաղի մեջ և արդյունքի հասնել, բայց «Միլանը» այնպիսի թիմ է, ով երբեք չի հանձնվում, պայքարում է մինչև վերջ և արժանապատիվ խաղ է ցույց տալիս։ Այժմ «Միլանի» համար բարդ իրավիճակ է մի փոքր։ Նախ հաշիվը «Միլանի» դեմ է խոսում`1:1 «Սան Սիրոյում» և «Յուվենտուսը» առավելություն ունի։ Իհարկե ճնշումը ավելի քիչ կլինի, քանի որ երկրպագուներ չեն լինի խաղերին, բայց ամեն դեպքում Թուրինում խաղալը մեծ փորձություն է «Միլանի» համար։ Բացի հաշվից կան և կորուստներ։ «Միլանի» կազմից չեն կարողանա հանդիպմանը մասնակցել՝ Մուսակիոն, Իբրահիմովիչը, Տեոն, Կաստիլյեխոն, իսկ «Յուվեից»՝ Հիգուայինը և Դեմիրալը։

Հետաքրքիր փաստեր

«Յուվենտուսը» և «Միլանը» իրար հետ մրցել են 289 անգամ։ 108 անգամ հաղթել է «Յուվենտուսը», 98 անգամ «Միլանը», 87 անգամ էլ ոչ ոքի է գրանցվել։

Իտալիայի գավաթում թիմերը անցկացրել են 26 hանդիպում: 11 անգամ հաղթել է «Յուվենտուսը», 7 անգամ «Միլանը», 8 անգամ էլ գրանցվել է ոչ ոքի։

«Յուվենտուսը» հաղթել է «Միլանին» վերջին 8 տնային խաղերում։

«Յուվենտուսը» չի պարտվել տանը «Միլանին» Իտալիայի գավաթի շրջանակներում դեռևս 1985թ․-ից ի վեր(3հաղթանակ, 3 ոչ ոքի):

Վերջին անգամ «Միլանը» հաղթել է «Յուվենտուսին» 2016թ․-ին Ա Սերիայի շրջանակներում կայացած խաղում(1:0):

Թիմերի հավանական կազմերը այսօրվա հանդիպման համար։

Facebook Comments