Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը կհյուրընկալի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումները, այս մասին հայտնում է «Bild»-ը:

Գերմանական աղբյուրի համաձայն՝ ՈՒԵՖԱ-ն նախնական որոշում է կայացրել Պորտուգալիայում անցկացնել ոչ միայն 1/8-րդ եզրափակիչը, այլ նաև ավարտել 1/8 եզրափակիչի չկայացած պատասխան հանդիպումները:

Ֆուտբոլային իշխանությունները նախկինի պես պահպանում են յուրաքանչյուր փուլում մեկ խաղի ձևաչափով մրցաշարը ավարտին հասցնելու իրենց դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մասնակիցներն են Մադրիդի «Ատլետիկոն»,«ՊՍԺ»-ն, «Ատալանտան», «Լայպցիգը»:

Չխաղարկված են«Յուվենտուս»-«Լիոն» (Առաջին խաղ ՝ 0:1), «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ»(2:1), «Բարսելոնա»-«Նապոլի» (1:1), «Բավարիա»- «Չելսի» (3: 0) հանդիպումները:

Facebook Comments