«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի
«Բավարիայում», կարող է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա:

Ինչպես հայտնում է «Le10Sport»-ը, 28-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետաքրքրության ոլորտում: Բրազիլացու ծառայությամբ անձամբ է հետաքրքրված մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

Կոուտինյոն Անգլիայի առաջնությունում հանդես գալու մեծ փորձ ունի։ 2013-2018 թվականներին Ֆիլիպեն պաշտպանել է
«Լիվերպուլի» գույները։
«Կապտանռնագույնների» հետ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
«Transfermarkt»-ը բրազիլացուն գնահատում է 56 միլիոն եվրո։

Facebook Comments