Անկասկած այս մրցաշրջանի լավագույն հարձակվողներից մեկը՝ Չիրո Իմոբիլեն կարող է հեռանալ Ա Սերիայից և տեղափոխվել ԱՊԼ։ «Լացիոյի» հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», այս մասին հայտնում է «Calciomercato»-ն։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա իտալացի ֆուտբոլիստին իր թիմում է ուզում տենալ «Մանչեսթեր Յունայթեդը», ով ցանկանում է ուժեղացնել իր կազմը և նորից դառնալ մրցունակ թիմ։
Այս գործարքը կարող է իրականանալ այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Իմոբիլեի պայմանագիրը «Լացիոյի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։ Նրա տրանսֆերային արժեքը ընդհամենը 50 մլն եվրո է կազմում։
Այս մրցաշրջանում Ա Սերիայում Իմոբիլեն անցկացրել է 26 հանդիպում՝ խփելով 27 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։
Facebook Comments