«Ռոմայի» կիսապաշտպան Ջաստին Կլյուվերտը կարող է դառնալ «Արսենալի» ֆուտբոլիստ այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայտնում է «Gazzetta dello Sport»-ը։

Մինո Ռայոլան, ով հանդիսանում է նաև Կլյուվերտի գործակալը, այս պահին երկու ակումբների հետ բանակցություններ է վարում՝ ֆուտբոլիստների հնարավոր փոխանակման համար։ Հենրիխ Մխիթարյանը ուզում է մնալ «Ռոմայում» և եթե գործարքը կայանա կարող է հռոմեական ակումբի համար արժենալ 12-14 մլն եվրո։

Կլյուվերտի ներկայիս պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։

Այս մրցաշրջանում Կլյուվերտը անցկացրել է 27 հանդիպում, խփել է 7 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments