Անդրեա Բելոտտին պատրաստ է լսել «Տորինոյի» առաջարկը և հնարավոր է նոր պայմանագիր կքնի թուրինյան ակումբի հետ, այս մասին հայտնում է «Tuttosport»-ը։

Բելոտտին շուտվանից արդեն «Տորինոյի» մակարդակից ավելի բարձր է գտնվում և նրան դուր չի գալիս, որ ակումբը չի պայքարում տիտղոսների համար։ «Տորինոյի» նախագահ Ուրբանո Կաիրոն ակնարկել է, որ կարող է հավաքել պայքարող թիմ, որոնք կպայքարեն ավելի բարձր տեղերի և գավաթների համար։

Նշենք, որ Բելոտտիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թիմեր՝ «Ատլետիկոն», «Մոնակոն», «Էվերտոնը», «Նապոլին», «Միլանը», «Վեստ Հեմմը» և «Ֆիորենտինան»։

Facebook Comments