Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերը:

«Ես սոցիալական ցանցերում և թերթերում լոււրեր եմ տեսել, սակայն դեռևս որևէ կոնկրետ առաջարկ չեմ ստացել։ Ես ունեմ երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր «Ատլետիկոյի» հետ։ Այդ պատճառով ցանկանում եմ շարունակել խաղալ «Ատլետիկոյում»,-25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Goal.com»-ը։

Հիշեցնենք, որ Սաուլի գործող պայմանագիրը մադրիդյան գրանդ ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Իսպանիայի այս առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 26 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

Facebook Comments