«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը աչքի է ընկել գոլով Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտերի» դեմ:

Բելգիացի ֆուտբոլիստն այժմ «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկուն է, Մերտենսը խփել է 122 գոլ: Դրիսը շրջանցել է Մարեկ Համշիկին, որը 121 գոլի հեղինակ է դարձել նեապոլյան ակումբի մարզաշապիկով:

«Նապոլի»- «Ինտեր» գավաթային պատասխան հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Էրիկսենի գոլին «Նապոլին» պատասխանել է Մերտենսի խփած գոլով, որը եզրափակչի ուղղեգիր է պարգևել նեապոլցիներին: Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով` օգուտ «Նապոլիի»:

Դրիս Մերտենսը «ՊՍՎ»-ից տեղափոխվել է «Նապոլի» 2013թ.-ի ամռանը։ Բելգիացու գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, սակայն, ամենայն հավանականությամբ կերկարաձգվի:

Facebook Comments