«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է «Մալյորկայի» դեմ ակումբի ջախջախիչ հաղթանակի մասին(0:4):

«Տպավորությունները լավն են։ Միշտ կան բաներ, որոնք պետք է սովորել, բայց ես գոհ եմ խաղից, որը մենք ցույց տվեցինք։ Մենք լավ էինք աշխատում գնդակով։ Ես շատ գոհ եմ այն խաղից, որը մեր ցույց տվեցինք երկարատև ընդմիջումից հետո։

Երկար ընդմիջումից հետո առաջին խաղում մեզ կարող էին մեղադրել բարձր ռիթմի բացակայության մեջ։ Բայց ես կարծում եմ, որ սա լավ մեկնարկ էր։ Մեզ մոտ մնացել է 10 հանդիպում։ Ընդհանուր առմամբ ես շատ լավ զգացողություններ ունեմ»,- Սետյենի խոսքերն է փոխանցում «Goal»-ը։

Այժմ «Բարսելոնան» 61 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments