«Արսենալը» մտադիր է թիմում պահել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։ Գաբոնցի հարձակվողի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ, այսինքն մեկ տարի անց «Արսենալը» կարող է կորցնել իր առաջատարին, և նրա համար ոչ մի գումար չեն կարող ստանալ:

Ինչպես հաղորդում է «The Sun»-ը, «Արսենալը» պատրաստ է զոհաբերել աջ պաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսին: Լոնդոնցիները կարող են իրենց ակադեմիայի սանին վաճառել 20 մլն ֆունտ ստերլինգով և այդ գումարով կարող են Օբամեյանգի համար նոր թանկարժեք պայմանագիր առաջարկել:

2019/20 մրցաշրջանում Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Արսենալի» կազմում անցկացրած 32 հանդիպումներում խփել է 20 գոլ:

Facebook Comments