Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Նապոլին» ընդհանուր հաշվով հաղթեց «Ինտերին»(1:0,1:1) և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Յուվենտուսի» հետ։ «Նապոլիի» դարպասապահ Դավիդ Օսպինան չի մասնակցի Իտալիայի Գավաթի եզրափակչում «Յուվենթուսի» դեմ խաղին։

Ինչպես հաղորդում է «Football Italia»-ն`«Ինտերի» հետ խաղում Օսպինան երկրորդ դեղին քարտն է ստացել մրցաշարի այս խաղարկությունում և այժմ ստիպված է չմասնակցել հանդիպմանը՝ որակազրկման պատճառով: Նման որոշում է կայացրել կարգապահական հանձնաժողովը։

Նշենք, որ Դավիդ Օսպինան «Ինտերի» դեմ խաղում կատարել է մի քանի կարևոր սեյվեր, ինչպես նաև երկար փոխանցումով սկսել է թիմի գոլային գրոհը:

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հունիսի 17-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում «Նապոլին» կմրցի «Յուվենտուսի» հետ:

Facebook Comments