«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում (2:1):

Այսպիսով, լեհ հարձակվողը կրկնել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ցուցանիշը: Նա կարողացել է գոլի հեղինակ դառնալ առաջնության ինը անընդմեջ խաղերում:

Իսկ բոլոր մրցաշարերը միասին վերցրած, Լևանդովսկուն ընթացիկ մրցաշրջանում միայն չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ Գերմանիայի Սուպերգավաթում կայացած «Բորուսիայի» դեմ խաղում (0:2):

Facebook Comments