«Յուվենտուսը» առաջարկել է «Տոտենհեմին» առաջարկել է ձեռք բերել Ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին։

Ինչպես հայտնում է «The Sun»-ը, «Յուվենտուսը» ցանկանում է բաժանվել Ռեմսիից՝ ֆինանսական խնդիրների համար։ Ուելսցի կիսապաշտպանը թուրինյան ակումբի հետ պայմանագրով շաբաթական 400 հազար ֆունտ է վաստակում։

Աարոն Ռեմսին նախորդ ամռանը «Յուվենտուս» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով այն բանից հետո, երբ «Արսենալը» չցանկացավ երկարաձգել պայմանագիրը նրա հետ: Այժմ Ռեմսին կարող է տեղափոխվել «Արսենալի» սկզբունքային մրցակցի ճամբար։

2019/20 մրցաշրջանում Աարոն Ռեմզին «Յուվենտուսում» անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում: 29-ամյա ուելսցին խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Facebook Comments