Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է թիմի առաջնության վերսկսման նախապատրաստության մասին, որը նախատեսված է հունիսի 17-ին:

«Մենք պատրաստվում ենք անցկացնել սովորական նախապատրաստական շաբաթ՝ սկսած երկուշաբթիից մինչև ուրբաթ։ Դրանից հետո մենք ունենք ևս երկու օր, և ապա «Վեստ Հեմմի» հետ խաղը, այնպես որ հաջորդ 10 օր կլինի շատ զբաղված։

Մենք պետք է հարմարվել այս նոր իրականությանը, որ մենք փորձել ենք անել այս ամբողջ ժամանակ:

Մենք պետք է մտածենք միայն հաղթանակի մասին և քանի միավոր կարող ենք վաստակել, որպեսզի հասկանանք ինչ դիրքերի համար կարող ենք պայքարել։ Երկրպագուների հետ կամ առանց երկրպագուների, միավորները վաստակում ենք խաղադաշտում», – ասել է Մոուրինյոն «Տոտենհեմի» պաշտոնական կայքին։

Facebook Comments