«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը, ով «Մալյորկայի» դեմ մեկնարկային կազմում էր խաղադաշտ դուրս եկել, վնասված է ստացել։
Հանդիպման 86-րդ րոպեին կիսապաշտպանը փոխարինվեց։ Ինչպես հայտնում է «Marca»-ն, հոլանդացի ֆուտբոլիստը փոխարինում խնդրեց՝ վնասվածքի պատճառով
Դե Յոնգի վնասվածքի աստիճանը և վերականգնման ժամկետը դեռ հայտնի չէ։
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել է 2 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։
Facebook Comments