Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումման համաձայնվել է նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ, սակայն պայմանագրում կարող է ընդգրկվել 60 միլիոն եվրո հարժարագինը, հաղորդում է «Football Italia»-ն՝ հղում անելով «Corriere della Sera»-ին:

Ենթադրվում է, որ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 կամ 2024 թվականը։ Դոննարումման կունենա ֆիքսված աշխատավարձ՝ 5-5, 5 միլիոն եվրո + բոնուսներ։

Չնայած տրանսֆերային շշուկներին Դոննարումման միշտ ասել է, որ ցանկանում է մնալ և պաշտպանել «Միլանի» գույները։ Դոննարումմայի ծառայություններով վերջին շրջաններում հետաքրքրված էին՝ «ՊՍԺ»-ն և «Չելսին»։

Այս մրցաշրջանում «Միլանի» 21-ամյա սանը ակումբի կազմում 27 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցից 11-ում գոլ բաց չի թողել: Այս պահին «Միլանը» Ա Սերիայի 7-րդ հորիզոնականում է՝ 26 խաղում հավաքելով 36 միավոր: Հաջորդ հանդիպումը թիմը կխաղա «Լեչչեի» հետ՝ հունիսի 22-ին:

Facebook Comments