Լոնդոնի «Չելսին» պատրաստվում է վաճառել իր ֆուտբոլիստներին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայնտում է «The Sun»-ը։

Այս ամառ «Չելսին» պատրաստ է վաճառել միանգամից 6 ֆուտբոլիստների։ Խոսքը՝ Բակայոկոյի, Բատշուայիի, Մոզեսի, Դրինկուոտերի, Զապակոստայի և Էմերսոնի մասին է։ Նրանցից ստացած գումարով թիմը մտադիր է իրականացնել Վերների, Հավերցի և Չիլվելի տրանսֆերները։

Նշենք նաև, որ «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակով այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան՝ Վիլլիանը և Պեդրոն։

29 տուրից հետո ԱՊԼ մրցաշարային աղյուսակում «Չելսին» հանգրվանել է 4-րդ հորիզոնականում։ ԱՊԼ-ի վերսկսումը տեղի կունենա հունիսի 17- ին։

Facebook Comments