Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 28-րդ տուրից տեղափոխված խաղի մասին:

«Մենք պատրաստ ենք խաղալ դատարկ մարզադաշտերի առջև։ «Արսենալը» կարող է զարմացնել «Մանչեսթեր Սիթիին», քանի որ ոչ ոք այժմ իդեալական խաղային ռիթմի մեջ չէ։ Վստահ եմ, որ մենք կարող ենք առաջնությունը հաջողությամբ մեկնարկել կարանտինից հետո։ Արտետան յուրաքանչյուր խաղացողի ավելի լավ գիտի, քան մեկ ուրիշը։ Կարծում եմ՝ մեր մարզիչը հիանալի ծրագիր կպատրաստի», – գերմանացի դարպասապահի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։

«Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» միջև հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին «Էթիհադ» մարզադաշտում։

Facebook Comments