«Յուվենտուսի» 35-ամյա պաշտպան Ջորջո Կյելինին խոսել է իր ապագայի մասին։

«Ես պատրաստվում եմ խաղալ ևս մեկ տարի, որից հետո կտեսնեմ թե ինչպես ինձ կզգամ։ Կարող եմ ավարտել իմ կարիերան հաջորդ ամռանը, կամ անցկացնեմ ևս մեկ մրցաշրջան։

Ապագայում ինձ տեսնում եմ միայն ֆուտբոլում։ Հնարավոր է, աշխատեմ սպորտային տնօրեն։ Ուզում եմ ես մասնակցեմ Եվրո-2020-ին», -Կյելինիի խոսքերն է փոխանցում «Football-Italia»-ն։

Ջորջո Կյելինին «Յուվենտուսի» գույներն է պաշտպանում 2005թ․ից։ Ա Սերիայի այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 3 հանդիպում և խփել է մեկ գոլ։

Facebook Comments