Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 23-րդ տուր մեկնարկային խաղում այսօր իրար հետ կմրցեն գործող չեմպիոն` «Արարատ-Արմենիան» և առաջնության իսկական բացահայտում դարձած «Նոան»։

Ակնհայտ է, որ գործող չեմպիոնը այս խաղում ֆավորիտ է, չնայած դրան ամեն ինչ պետք է որոշել խաղադաշտում։ Սա ֆուտբոլ է իր անկանխատեսելի արդյունքներով։

«Արարատ-Արմենիան» առաջնության վերսկսումից հետո խնդիրներ ուներ։ Վարդան Մինասյանի թիմը չէր կարողանում հաղթել իր մրցակիցներին և միավորներ էր բաժանում։ Վերջին երկու խաղում թիմը հաղթեց և կարծես թե հոգեբանական բարդությունները հաղթահարել է թիմը։ «Արարատ-Արմենիան» այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը իր մոտակա հետապնդողներից բավականին հեռվացել է։ Գործող չեմպիոնը կարծես թե մոտենում է հերթական չեմպիոնությանը, ամեն ինչ դրան է տանում։ Մրցակիցները միավորներ են իրար միջև բաժանում, իսկ գործող չեմպիոնը հաղթում է իր մրցակիցներին։ Չնայած դեռ Վարդան Մինասյանի տղաների համար մեծ փորձություններ են սպասվում։ Կոնկրետ «Նոան» սիրում է անկնկալներ մատուցել, որը բազմիցս արդեն արել է։ Բավականին հետաքրքիր և գոլառատ հանդիպում ենք ակնկալում։

Նաև մեկ փաստ կարելի է նշել, որ «Նոան» երբեք չի հաղթել «Արարատ-Արմենիային» Բարձրագույն խմբում։ Վերջին կայացած խաղում «Արարատ-Արմենիան» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ։

Արդեն հայտնի է մրցող թիմերի մեկնարկային կազմերը։

Ուղիղ եթեր

Facebook Comments