Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 23-րդ տուրը մեկնարկեց «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղով, որտեղ գրանցվեց ոչ-ոքի հաշիվը(1:1):

Բավականին լարված հանդիպում տեղի ունեցավ թիմերը հենց սկզբից խաղում էին հաղթանակի համար, երկու թիմերին էլ հաղթանակը անհրաժեշտ էր։ «Նոային» հաղթանակը պետք էր, որպեսզի ամրապնդի իր տեղը եվրագավաթային գոտիներում, իսկ «Արարատ-Արմենիան» ձգտում է ժամանակից շուտ դառնալ չեմպիոն։ Բայց խաղը լռիվ այլ սցենար էր պատրաստել։

Նախ բավականին անակնկալ «Նոան» բացեց հաշիվը։ Խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց «Արարատ-Արմենիայի» տուգանային հրապարակում, որտեղ բոլորից լավ կողմնորոշվեց Միխաիլ Կովալենկոն և գրավեց Հայաստանի չեմպիոնի դարպասը։ «Արարատ-Արմենիան» վերջին խաղերում անհաջող է հանդես գալիս պաշտպանությունում, բացերը շատ են անհամաձայնեցված գործողությունների արդյունքում հակառակորդները կարող են պատժել, Վարդան Մինասյանը մեծ աշխատանք ունի կատարելու։

Բարեբախտաբար «Արարատ-Արմենիան» կարողացավ հավասարացնել հանդիպման հաշիվը։ Մաիլսոն Լիմայի շքեղ փոխանցումից հետո Սերգեյ Վակուլենկոն հերթական անգամ գրավեց մրցակցի դարպասը։

«Նոան» արժանի խաղ ցույց տվեց, ավելի սուր էր գրոհում և ռեալ գոլային պահեր ուներ, բայց չկարողացավ օգտագործել։ Թիմերը փորձեցին հաշվի մեջ առաջ անցնել, բայց այդպես էլ չկարողացան։ 1:1 և թիմերը մեկակական միավոր վաստակելով բաժանվեցին խաղաղությամբ։

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» իր միավորների պաշարը հասցրեց 45-ի և շարունակում է մնալ առաջին հորիզոնականում, իսկ «Նոան» 36 միավորով 4-րդ հորիզոնականում է։

Facebook Comments