«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմի նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ես հիմա սովորական բան կասեմ, բայց Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ «Ռեալը» կարոտում է նրա գոլերն ու բնավորությունը։ Կրիշտիանուն միշտ ցանկանում է հաղթել։

Որպես մարդ, Ռոնալդուն արժանի է 10 միավորի: Նա մեծ սիրտ ունի, և նա միշտ պատրաստ է օգնել նրան, ով դրա կարիքն ունի», – ասել է Մոդրիչը «La Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում։

Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ Մադրիդում» է հանդես եկել 2009-18թ․-ին, իսկ 2018թ․-ից Մադրիդից ուղղևորվել է «Յուվենտուս», որտեղ և այժմ հանդես է գալիս։

Facebook Comments