Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոն, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», կարող է վերադառնալ «Լիվերպուլ»։

Ֆելիպե Կոուտինյոն համաձայն է նվազեցնել աշխատավարձը, որպեսզի կրկին կրի «Լիվերպուլի» մարզաշապիկը: Բրազիլացի կիսապաշտպանն այս մասին ասել է Յուրգեն Կլոպի հետ զրույցում, հաղորդում է «Marca»-ն։

Նշենք, որ Կոուտինյոի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ, մասնավորապես՝ «Լեսթերը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը» և «Նյուքասլը»։

Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյոն 32 հանդիպում է անցկացրել «Բավարիայի» մարզաշապիկով՝ աչքի ընկնելով 9 գոլով և 8 գոլային փոխանցումներով:
Ավելի վաղ բրազիլացին ցանկություն էր հայտնել կրկին խաղալ ԱՊԼ-ում:

Facebook Comments