Իտալական Ա Սերիայի լավագույն հարձակվողներից մեկը՝ Չիրո Իմոբիլեն, ով այժմ հանդես է գալիս «Լացիոյում», կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, այս մասին հայտնում է «Gazzetta dello Sport»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա հարձակվողին ցանկանում է իրենց ակումբում տեսնել «Նյուքասլը», ով կարող է ստանալ մեծ գումարներ տրանսֆերի համար, քանի որ թիմն անցնելու է Սաուդյան Արաբիայի գործարարների ձեռքը։ «Նյուքասլը» պատրաստ է Իմոբիլեի համար վճարել 135 մլն եվրո։

Ա Սերիայի այս մրցաշրջանում Իմոբիլեն անցկացրել է 26 հանդիպում և դարձել է 27 գոլի հեղինակ։ Իմոբիլեի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թ․-ը։

Facebook Comments