Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է իր գլխավոր նպատակների մասին ֆուտբոլում։

«Ոսկե գնդա՞կ», ես դեկտեմբերին եղել եմ մրցանակաբաշխության արարողությանը, տեսնենք։ Ինչը ես փորձում եմ անել, դա միշտ ցուցադրել իմ լավագույնը խաղը, հաղթել գավաթներ և խփել շատ գոլեր։

Բայց դա մի բան է, որը գալիս է կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ։ Սա է ամենակարևորը. «Ոսկե գնդակի» մասին ես չեմ մտածում, բայց ես հավատում եմ, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է», — Լևանդովսկիի խոսքերն է փոխանցում «France Football»-ը։

Նշենք, որ Լևանդովսկի «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2014թ-ից։ Այս մրցաշրջանում Բունդեսլիգայում Լևանդովսկին անցակցրել է 28 հանդիպում, խփել է 30 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments