Զլատան Իբրահիմովիչի վերականգնումը բավականին արագ է ընթանում։ Իբրահիմովիչը նախատեսվում է շարք վերադառնալ «Ռոմայի» դեմ հանդիպմանը, հաղորդում է «Tuttomercatoweb»-ը:

Իսկ հարձակվողը հույս ունի խաղալ արդեն հունիսի 22-ին «Լեչչեի» դեմ, սակայն սպասվում է, որ բժշկական շտաբը դա թույլ չի տա։

Իբրահիմովիչը մարզման ժամանակ վնասվածք էր ստացել և խոսվում էր նույնիսկ կարիերան ավարտելու մասին, բայց բուժզննումները ցույց տվեցին, որ վնասվածքը սարսափելի չէ և կարճ ժամանակում Իբրան կվերադառնա խաղադաշտ։

Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա ֆուտբոլիստը 10 հանդիպում է անցկացրել «Միլանի» մարզաշապիկով ՝ աչքի ընկնելով 4 գոլով և 1 գոլային փոխանցումով:

Facebook Comments