Ջենարո Գատուզոն Իրվինգ Լոսանոյին վռնդել Է մարզումներից մեկի ժամանակ, որի ընթացքում թիմը պատրաստվում էր Իտալիայի Գավաթի եզրափակիչին:

«Corriere dello Sport»-ի փոխանցմամբ՝ գլխավոր մարզիչին դուր չի եկել մեքսիկացու մոտ կենտրոնացման բացակայությունը ։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 28 հանդիպում է անցկացրել «Նապոլիի» մարզաշապիկով՝ աչքի ընկնելով 3 գոլով և 2 գոլային փոխանցումով:

Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի եզրափակիչ՝ «Նապոլի»-«Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին, Հռոմում։

Facebook Comments