Հայաստանի առաջնությունում երկար ժամանակ հանդես եկող և այժմ Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ, նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հրավեր կստանա Հայաստանի ազգային հավաքականից։

Ինչպես հաղորդում է News.am-ը, հղում կատարելով սեփական աղբյուրների վրա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ, որը Հայաստանում հանդես է գալիս 2015թ․-ից և ըստ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոններով՝ 5 տարի նույն երկրում հանդես գալուց հետո ունի ֆուտբոլային քաղաքականությունը փոխելու հնարավորություն։

Սոլոմոն Իմե Ուդոն 2015-ին բելգիական «Էյպենից» էր տեղափոխվել Երևանի «Արարատ»։ Հետագայում նիգերիացի կիսապաշտպանը հանդես է եկել «Ուլիսում», «Ուրարտուում» եւ «Շիրակում», որի կազմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում։

Facebook Comments