«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը Իտալիայի առաջնության «Լեչչեի» դեմ խաղից հետո (1:1) հոսպիտալացվել է, հայտնում է Blacher Report-ը:

31-ամյա արգենտինացին այդ հանդիպման ընթացքում դաշտի տերերի դարպասապահ Գաբրիելի հետ բախման արդյունքում հարված է ստացել գլխին: Բժշկական անձնակազմի ջանքերով Իգուայինը կարողացել է մասնակցել ողջ խաղին: Սակայն խաղից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի մանրակրկրտորեն զննության ենթարկվի:

Ընթացիկ մրցաշրջանում Իգուայինը մասնակցել է 11 հանդիպման և դարձել երեք գոլի հեղինակ:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here